Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Պետական կառավարման ճգնաժամը և հոգեբուժական փորձաքննության անհրաժեշտությունը Հայաստանում

Պետական կառավարման ճգնաժամը և հոգեբուժական փորձաքննության անհրաժեշտությունը Հայաստանում
23.11.2026 | 11:38

Հայաստանում ամենաբարձր պաշտոնում հայտնվել է առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձ, որին, ըստ բժշկագիտական դասակարգման, պետք է վերագրել հոգեբանորեն անհավասարակշիռ և պսիխոպատ անձնավորությունների շարքին։
Դա հոգեվիճակ է, երբ անձը սկզբում լինում է անհամեմատ հանգիստ, այնուհետև կարող է վերածվել անզուսպ և ոչ համարժեք վարքագծով անձնավորության։
Փաշինյանի դեպքում առկա է ոչ միայն անհավասարակշիռ պահվածք, այլև գիտելիքների և տեղեկատվության վիթխարի պակասի հետևանքով բառախաղերի հմտության աճպարարություն, այլ խոսքով՝ մանիպուլյացիա։
Ավելին, զանգվածների հետ հանդիպումներին յուրացրել է նաև ձայնի հնչեղության տեխնիկան, ինչպես նաև բառակապակցությունների կրկնությունները՝ նպատակ ունենալով ազդել ներկաների կամ դիտողների մտքերի ու զգացմունքների վրա։
Բժշկագիտության դասակարգմամբ պսիխոպատիայի հիմնական ախտանիշներից են՝
• մանիպուլյատիվ միջանձնային վարքագիծը,
• քրոնիկ ստախոսությունը, պաթոլոգիական հակասոցիալական վարքագիծը, ինքնագոհությունը, ինչպես նաև անկանխատեսելի վարքագիծը։
Պսիխոպատիայի կամ, որ նույնն է, հոգեպատիայի ռիսկի գործոնները ներառում են գենետիկական, նյարդակենսաբանական և շրջակա միջավայրի գործոնների բարդ փոխազդեցություն, որոնք հաճախ ի հայտ են գալիս կյանքի վաղ շրջանում և բաժանվում են մի քանի ենթատիպի.
• Առաջնային հոգեպատներ. Նրանք հաճախ համարվում են բնածին, այլ ոչ թե ձեռքբերովի՝ ունենալով հոգեպատիայի գենետիկ նախատրամադրվածություն։ Նրանց մոտ պատասխանատվության զգացումը բթացած է, և չունեն վախ, անհանգստություն կամ հուզական խորություն։ Նրանք մանիպուլյացիաներ են անում ուրիշների հետ՝ իրենց ուզածին հասնելու համար, բայց սովորաբար չեն ցուցաբերում պայթուցիկ բռնություն։
• Երկրորդային հոգեպատներ. Հաճախ կարծում են, որ նրանց ձևավորել է միջավայրը՝ ինչպիսիք են տրավման կամ կյանքի վաղ շրջանի սթրեսները։ Նրանք ավելի անխոհեմ, իմպուլսիվ և ռիսկի դիմող են, քան առաջնային հոգեպատները։ Նրանք հակված են ավելի բարձր մակարդակի անհանգստություն զգալու, ինչը նրանց դարձնում է հուզականորեն ավելի ռեակտիվ։
• Անկայուն հոգեպատներ. Այլ դասակարգմամբ կոչվում են խելահեղ հոգեպատներ. հեշտությամբ են վիրավորվում և հակված են զայրույթի։ Նրանք բնութագրվում են իմպուլսների ցածր վերահսկողությամբ, բարձր գրգռվածությամբ և անկանոն, երբեմն բռնի վարքագծով։ Նրանք հաճախ կոնֆլիկտների մեջ են լինում շրջապատի մարդկանց հետ՝ իրենց անկայուն բնույթի պատճառով։
• Նարցիսիստական հոգեպատներ. Նրանք եսասեր, իրենց բացառիկ իրավունքներով օժտած հիվանդներ են, որոնք հաճախ իրենց խարիզման օգտագործում են ուրիշներին մանիպուլյացիայի ենթարկելու համար։ Այս ենթատիպերի միջև հստակ սահմանազատում չկա, և ենթադրյալ պսիխոպատի վարքագծում կարող են նկատվել այլ ենթատիպերին բնորոշ ախտանիշներ։
Փաշինյանի հոգեկան վարքագծի վերաբերյալ մեկնաբանության շարժառիթ նկատի չի առնվել նրա ապազգային գործունեությունը, այլ իրականության թյուրըմբռնումը և անհավասարակշիռ վարքագիծը։ Եթե նույնիսկ նա լիներ ազգայնամետ և երկրի համար կարևոր որոշումներ կայացնող, այնուհանդերձ, նրա վարքագիծը բարձրաձայնելու տեղիք էր տալու։ Ի լրումն այս ամենի՝ Փաշինյանի մոտ նկատելի են նաև հետևյալ ախտանիշները.
• շրջապատի նկատմամբ վստահության կորուստ, կասկածամտություն,
• սուտ խոսելու, մտքերը յուրովի ձևակերպելու հակում,
• անսովոր ժեստեր, ծամածռություններ, թատերականություն,
• տրամադրության կտրուկ փոփոխություններ, երկարատև ծիծաղի նոպաներ։
Նրա մասնակցությամբ հանդիպումներում կարելի է նկատել «ամեն ինչից հասկացող մասնագետի» և ծայրահեղ ինքնագոհ հոգեխառնվածքի տեր անձնավորության, որը նարցիսիզմի հիմնական տարրերից է, և որի դեպքում ինքնագոհ հոգեխառնվածքին միանում է շրջապատի կարծիքների անտեսումը՝ ուղեկցվելով արհամարհական վերաբերմունքով և պատասխանատվության բացակայությամբ։ Խորհրդարանի ամբիոնից արևելյան պարարվեստի «գոհարները» և նախընտրական հանդիպումներում նրա վարքագիծն այդ ամենի վառ ապացույցն են։ Մտքերի ընդհատումը և հղումն այլ աղբյուրների, ինչպես նաև բառերի բազմաթիվ կրկնությունները բժշկագիտությամբ ընկալվում են որպես հոգեհուզական խանգարումների առկայություն և մատնանշում են ենթադրյալ հիվանդի հոգեկան անհավասարակշռված կամ, որ նույնն է, պսիխոպատ լինելը։ Իրեն ուղղված հարցադրումներում նա քաջ գիտակցում է հարցի տրամաբանական կողմը, սակայն սպասվող պատասխանը ներկայացնում է հարցին չառնչվող երկարատև մեկնաբանությամբ՝ պատրանք ստեղծելով, թե պատրաստվում է բազմակողմանիորեն ներկայացնել սպառիչ պատասխան, սակայն իրականում կոնկրետ պատասխանին հատկացնում է շատ կարճ ժամանակամիջոց՝ խորամանկաբար շրջանցելով բուն նյութը։
Միջազգային առողջապահական «Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկի» 5-րդ հրատարակությունը՝ որը կոչվում է DSM-5, նմանատիպ վարքագիծը վերագրում է պսիխոպատ անձնավորությանը և հղում է անում հակասոցիալական անձի խանգարման (ASPD) տիրույթին, որի դեպքում ենթադրյալ հիվանդը չի կարող ազատվել որևէ քրեական պատասխանատվությունից։ Այդպիսի պայմաններում առաջ է գալիս հոգեհուզական հիվանդությունների հանգամանքը փաստող՝ հոգեկան սահմանային և ոչ սահմանային հիվանդությունների, գլխուղեղի առաջին և երկրորդ ազդանշանային համակարգերի դինամիկան հետազոտող հայաստանյան մասնագիտացված անկախ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը, որը ներկայումս գոյություն չունի, և որի առաջնային խնդիրը պետք է լինի նախաձեռնել անհավասարակշիռ և սոցիալապես վտանգավոր անձանց մեկուսացումը։
Քանի որ Հայաստանում ցանկացած պետական նշանակության որոշում կայացվում է անհատի կամ նեղ շրջանակի կողմից, երկրի անվտանգության նկատառումներով առաջարկվում է Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր ուժերին կազմակերպել պատգամավորական ստորագրահավաք՝ վարչապետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու նախաձեռնությամբ՝ գործընթացում ընդգրկելով հանրապետությունում գործող հոգեբույժների, այդ մասին տեղեկացնելով Հայաստանի դատաբժշկական գիտագործնական կենտրոնին, ինչպես նաև դիմելով Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին՝ խնդրելով այդ աշխատանքներում ընդգրկել արտասահմանյան բժիշկ-մասնագետների։
Այս մեկնաբանությունը տեղեկություն է իրավիճակի մասին, և միայն բժշկական հանձնաժողովի եզրակացությունը կարող է լինել վճռորոշ, որը նաև կարող է ազդեցություն ունենալ նախկինում ստորագրված անբարենպաստ իրավական փաստաթղթերն անվավեր ճանաչելու հարցում։

Վարդան ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ

Ամերիկյան բժշկական գիտական կենտրոնի երկարամյա տնօրեն

Քալիֆորնիա, Միացյալ Նահանգներ

20 նոյեմբերի, 2026 թ.
Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ